Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ամեն ինչ արմավի կամ արքայանարնջի մասին

Ամեն ինչ արմավի կամ արքայանարնջի մասին

Արքայանարինջ լատիներենից (Diaspyros) թարգմանաբար նշանակում է` աստվածների սնունդ: Այսօրվա դրությամբ գոյություն ունի արմավի մոտ 500 տեսակ, իհարկե, մեզ հայտնի է մի քանիսը: Դրանց մեծ մասը աճում է արեւադարձային գոտում:

 

Արմավի պտուղները պարունակում են 25 տոկոս գլյուկոզա եւ սախարոզա, բացի այդ, նրա բաղադրության մեջ կա նաեւ C եւ P վիտամիններ, խնձորաթթու, կիտրոնաթթու, երկաթ, կալիում, կալցիում եւ այլն: Այդ պատճառով արմավն անփոխարինելի միրգ է համարվում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցողների համար: Մեր մշտական ընթերցող ու նամակագիր Ջուլիետա Սահակյանը եւս անդրադարձել է արմավի օգտակար հատկություններին, նշելով մի քանի օգտակար դեղատոմս:

 

«Մրսածության եւ հազի դեպքում կարելի է 1 հասած արմավի հյութը խառնել 100 գ գոլ ջրին եւ ողողել բերանը: Բրոնխների լորձաթաղանթի բորբոքում ունեցող հիվանդների մոտ հազը կնվազի, եթե օրվա մեջ ուտեն 3-4 արմավի պտուղ: Արմավը նույնիսկ չորացնելու դեպքում իր օգտակար հատկությունները չի կորցնում, նրա մեջ պարունակվող մագնիումն ու յոդը պահպանվում են` կարգավորելով նյարդային համակարգի ու վահանագեղձի աշխատանքը:

 

Դիմադրողականությունը բարձրացնող շատ լավ խառնուրդ է 200-ական գրամ արմավի չիրը, ծիրանաչիրը, սալորաչիրը, չամիչը եւ ընկույզը:

 

Այն նաեւ շատ լավ կոսմետիկ միջոց է համարվում, որը շատ լավ է կորյակներին: Դրա համար անհրաժեշտ է արմավի պտղամիսը եւ ձվի նախապես հարած դեղնուցը խառնել իրար ու քսել դեմքին: Այս դիմակը կարելի է պահել դեմքին 15-20 րոպե ու լվանալ ջրով»:

 

Դիետոլոգները խորհուրդ են տալիս այս միրգն ուտել այն մարդկանց, որոնք շատ են աշխատում, քանի որ այն բարձրացնում է աշխատունակության մակարդակը:

 

Չնայած արմավն օժտված է շատ օգտակար հատկություններով, այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել, քանի որ գլյուկոզայի քանակի պատճառով այն կարող է վնասել, օրինակ, դիաբետիկներին: Բացի այդ` մասնագետները զգուշացնում են, որ ոմանց մոտ այս պտուղը կարող է առաջացնել աղիների անանցանելիություն: Խորհուրդ չի տրվում նաեւ չարաշահել միրգը այն մարդկանց, ովքեր հաճախ փորկապություն են ունենում կամ վիրահատված ստամոքս ունեն:

 

Պետք է ասել նաեւ, որ արմավը շատ լավ միջոց է նոր առաջացող կնճիռների դեմ:

 

Ինչ դիետա են առաջարկում դիետոլոգները կոլիտի բուժման ժամանակ


Կոլիտի բուժման ժամանակ դիետան առաջնահերթ կարեւորություն ունի:

 

Դիետայից պետք է միանշանակ հանվեն բոլոր թեփերը (նույնիսկ հացից). դրանք քերծում եւ բորբոքում են հիվանդ աղիի ներքին թաղանթը:

 

Չի կարելի ուտեստները ուտել շատ սառը կամ շատ տաք վիճակում:

 

Հեղուկներ, այդ թվում՝ նաեւ ջուր պետք չէ շատ խմել:

 

Մի կերեք մսի դժվարամարս տեսակներ, օրինակ խոզ, հորթ եւ այլն:

 

Ոչ թե մրգահյութ խմեք, այլ, ընդհակառակը, միրգը կերեք:

 

Խուսափեք զանազան սուր համերով ուտելիքից` կծու, թթու եւ այլն:

 

Աշխատեք մրգերը կորիզով չուտել, պետք է հրաժարվել տապակած ուտելիքից, թարմ հացից ու սուրճից:

 

Կարելի է ուտել գրեթե բոլոր հացաբույսերը (բացառությամբ թեփի), հավի եւ ոչխարի միս:

 

Բոլոր մրգերն ու բանջարեղենները պետք է ուտել առանց կորիզի եւ ցանկալի է՝ եփած: Հացը պետք է լինի կիսաչոր եւ յուղի քիչ քանակությամբ ու ճարպերն էլ քիչ:

 

Կովի կամ այծի կաթ կարելի է խմել ցանկացած չափով, բայց ընդհանուր առմամբ հեղուկների օգտագործումը շատ չպետք է լինի:

 

Եթե հիվանդը ճշգրտորեն պահպանի դիետան եւ ընդունի դեղամիջոցներ` բժշկի խորհրդով, ապա լրիվ կառողջանա: Պետք է հիշել, որ կոլիտի բուժման մեջ կա մեկ կարեւոր «ոչ». երբեք չօգտագործել լուծողականներ: Դրանք հաճախ կոլիտ են առաջացնում: Կարելի է երբեմն ընդունել հոգնա, այն էլ` եթե հիվանդը շատ ցանկանա:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ